Անկարան շարունակում է քննարկումները Բաքվի հետ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ. Թուրքիայի տրանսպորտի նախարար
ՄիջազգայինԱնկարան շարունակում է քննարկումները Բաքվի հետ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն
«Անկարան հավատարիմ է Միջին միջանցքի արդյունավետության բարձրացմանը: Այս ուղղությամբ խոստումնալից նախագծերից մեկը Զանգեզուրի միջանցքն է»,- ասել է Ուրալօղլուն։
Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Երևանն էլ հայտարարում է, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու: