Բրիտանացին նվաճել է Կիլիմանջարոն՝ մեջքին 30 կգ քաշով սառնարան կապած
ՀասարակությունԲրիտանացի Մայքլ Քոուփլենդը նվաճել է Աֆրիկայի ամենաբարձր լեռը` մեջքին ծանր սառնարան կապած, գրում է BBC-ն։
Տղամարդն այս ինքնատիպ արարքով նպատակ է ունեցել մարդկանց ուշադրությունը սևեռել հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդկանց վրա:
Ըստ Քոուփլենդի՝ սառնարանը ներկայացնում է այն բեռը, որը կրում են հոգեկան առողջության խնդիրներով տառապող մարդիկ։
«Ուզում եմ ասել, որ դուք թույլ չեք, երբ խոսում եք հոգեկան առողջության մասին», - ասել է Քոուփլենդը:
Նա ընտրել է Կիլիմանջարոն, քանի որ այն ամենաբարձր լեռներից մեկն է, որը կարելի է բարձրանալ առանց ճոպանների կամ այլ սարքավորումների։ Տղամարդու վերելքն իրականացվել է բարեգործական արշավի շրջանակում: