«Ժողովուրդ». ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորել
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո արդարադատության նախարարի թեկնածու դարձած Արուսյակ Ջուլհակյանը, ում ՔՊ-ն մերժեց որպես նախարարի թեկնածու, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել։
Ստացվում է, որ Ջուլհակյանը փայլուն կենսագրական տվյալներ չուներ, որպեսզի կարողանար հասնել նախարարի աթոռին, դրա համար իր թիմը մերժեց Ջուլհակյանի՝ նախարար դառնալու հեռանկարը, սակայն իրավաբանական ֆակուլտետում սովորելու մասին մեկ տողը նրան բերեց ՀՀ ամենաանկախ մամինը ձեւավորելու Հանձնաժողով։
ArmLur.am-ը գրել էր, որ իր տեղեկություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Արուսյակ Ջուլհակյանի հայտնվելը պատահական չէ, քանի որ Ջուլհակյանը եւ ներկայումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը մտերիմ ընկերուհիներ են։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրի» միակ նպատակը Արուսյակ Ջուլհակյանին Հանձնաժողովի նախագահ դարձնելն է: Արուսյակ Ջուլհակյանին էլ Հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակելու միակ նպատակը իշխանության կոռուպցիոն գործերը թաքցնելն է, քանի որ վերջերս մեղադրանքները, որ ՔՊ-ականները թաթախված են կոռուպցիայի մեջ, անասելի շատացել են. նրանց «մաքրել» է պետք»: