Նիկոլն իր «քովիդով» հերթական ծանր հարվածը հասցրեց Հայաստանին
ՄիջազգայինԹեեւ հայաստանյան լրատվական եւ ֆեյսբուքյան դաշտը համատարած ծաղրի է ենթարկել Նիկոլի հայտարարությունը, թե` քովիդով է վարակվել եւ չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, եւ հարցական է` կմասնակցի՞ ԵԱՏՄ երկրների վաղվա գագաթաժողովին, բայց իրականում սա ոչ թե ծաղրի, այլ ամենախորը մհատոգություներ պետք է առաջացներ:
Այն, որ սա ՆԻկոլի հերթական սուտն է, եւ նման անհեթետ պատճառաբանությամբ պարզապես խուսափում է Սանկտ Պետերբուրգ մեկնելուց, շատերն են կռահում: Բանն այն է, որ հենց ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին պետք է մասնակցեր նաեւ Ալիեւը, եւ այդ հանդիպմանը Նիկոլին այլ տարբերակ չէր մնա, քան նրա հետ Կազանում ձեռք բերված պայմանավորվածությունենրը վերահաստատելը: Իսկ այդ դեպքում, ինչպես ենթադրելի է, կստացվեր արդեն լիովին համաձայնեցված «խաղաղության պայմանագիր», եւ շատ հավանական է, որ կլիչներ առաջարկ` բա եկեք ստորագրենք, ի՞նչ կարիք կա ձգելու: Առավել եւս, որ Նիկոլն է ամեն անգամ հայտարարում, թե պատրաստ է վայրկյան առաջ այդ փաստաթուղթը ստորագրել:
Մյուս կողմից, եթե ստորագրի, բա բրիտանացիներն ի՞նչ կասեն: Իսկ որ դրանից հետո բացեն այն հաստափոր կոմպրոմատային փաթեթները, որոնք ձեռքի տակ ունեն, բա ի՞նչ է լինելու: Արդյունքում, Նիկոլը պատահաբար եռօրյա քովիդով «վարակվեց», որը, իհարկե, Հայաստանի համար անհետեւանք չի մնա: