Ուկրաինական բանակցային գործընթացը վերահսկելու է Կրեմլը. Ռուսական աղբյուր
ՄիջազգայինՌուսական տեղեկացված աղբյուը գրում է.
«Այսօր տեղեկատվածանհաղորդագրություններն ու պաշտոնական աղբյուրները քննարկում են ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։ Մենք միայն կնշենք Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի պատմածը, ով շեշտը դրեց այն բանի վրա, որ Ռուսաստանը չի պատրաստվում շեղվել իր պայմաններից։
«Ուկրաինայի հարցով բանակցությունները հեշտ չեն լինի, բայց կա հնարավորություն հակամարտությունը դադարեցնելու Ռուսաստանի կողմից սահմանված պայմաններով, Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումների, բայց ոչ մի կետ չի շեղի իր պայմաններից»,- ասել է Մատվիենկոն։
Ապագա համաձայնագրի հիմնական ուրվագծերը պատրաստվում են ԱԳՆ-ի կողմից, սակայն բանակցային գործընթացը վերահսկելու է Կրեմլը։ Այժմ բոլոր հրապարակային հայտարարությունները կլինեն հնարավորինս անորոշ, որպեսզի ուկրաինական կողմն ու գլոբալիստները թույլ չտան տեղեկատվությունը օգտագործել Ռուսաստանին վարկաբեկելու համար»։