Կրթվելը նորաձեւ չէ, պարտադիր է
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանի հետ համատեղ ապրող Աննա Հակոբյանը լրատվամիջոցների խմբագիրներին եւ լրագրողներին հրավեր է ուղարկել՝ «Կրթվելը նորաձեւ է» խորագրով հանդիպման: Անդրադառնալով վերոնշյալին՝ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ ասաց.
— Պարզվում է՝ հանդիպման թեման վերաբերում է մեդիագրագիտությանը: Բայց հրավերն ուղարկվել է մեդիա անգրագիտության դրսեւորումներով, որովհետեւ հրավերն ուղարկվել է մեսենջերով: Լրատվամիջոցները պաշտոնապես գրանցված զանգվածային լրատվություն իրականացնող միջոցներ են: Նրանց մեծամասնությունը հավատարմագրված է կառավարությունում, Ազգային ժողովում, այլուր: Այսինքն` ունեն հասցե, էլեկտրոնային փոստի հասցե: Մեկ էլ պարզվում է, որ «Իմ քայլը» հիմնադրամում հիմնադրամի տնօրենի օգնական մի աղջիկ, որը զբաղվել է գյուղական զբոսաշրջությամբ եւ հիմա գնացել, դարձել է Աննա Հակոբյանի օգնականը, մեսենջերով առավոտ-գիշերով հրավեր է ուղարկում Աննա Հակոբյանի անունից: