2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞ն
ՆերքաղաքականԱրդյոք Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները պատրաստվում են 2025 թվականին իմպիչմենթի գործընթաց սկսել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ, Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ ԻԶԱԲԵԼԼԱ ԱԲԳԱՐՅԱՆՆ այսպես արձագանքեց.
— Երբ նման հնարավորություն լինի, եւ ընդդիմության ներսում հնարավորություն լինի կոնսենսուսի հասնելով՝ ունենալ անհրաժեշտ ձայները, քաղաքապետին իմփիչմենթ կհայտնենք, իսկ իմփիչմենթը կոնկրետ ձայներ են, որն այս պահի դրությամբ չունենք: Մեզ պետք է, որ 3 ընդդիմադիր խմբակցությունները միահամուռ գնան այդ քայլին: Նաեւ միասնական թեկնածու պետք է առաջադրվի, իսկ դա այդքան էլ արագ գործընթաց չէ: