Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.Ալիև
Միջազգային«Ադրբեջանը հզոր պետություն է, երկիր է, որն ապավինում է իր ուժին, գնում է իր ճանապարհով, պարտավորություններ չունի ոչ մեկի առաջ, գլուխ չի խոնարհում ոչ մեկի առաջ, արժանապատվորեն ու ազնվորեն առաջ է գնում, և սա մեր մեծ հարստությունն է»։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է 2024 թվականի մարզական արդյունքներին նվիրված արարողության ժամանակ ունեցած ելույթում։ Նրա խոսքերը մեջբերում են տեղի ԶԼՄ-ները:
Նրա պմդմաբ, այսօր աշխարհում տեղի ունեցող գործընթացներն ակնհայտ են.
«Արյունալի բախումներ, պատերազմներ, հակամարտություններ, որոշ երկրների կոպիտ միջամտություն այլ երկրների գործերին, լարվածության աճ. մենք այս ամենը չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում»: