Անանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելուն
ՀասարակությունԱմերիկյան գիտնականները հետազոտության արդյունքում ապացուցել են, որ անանուխի մաստակը նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն:
Ըստ Daily Mail-ի, անանուխի մաստակի սիրահարները հակված են կալորիաներով հարուստ մթերքներ օգտագործելուն, իսկ մրգերից եւ բանջարեղենից հաճախ հրաժարվում են: Գիտնականները նման եզրակացության են հանգել 44 կամավորի հետ անցկացված գիտափորձի արդյունքում: Նրանց առաջարկվել է ծամել անանուխի եւ մրգային մաստակ, իսկ հետո ըստ ճաշակի մթերք ընտրել:
Պատճառն անանուխի մաստակում առկա մենթոլն է: Մրգերում եւ բանջարեղենում առկա օգտակար նյութերի հետ փոխազդեցության արդյունքում այն դառը, տհաճ համ է առաջացնում, ինչի արդյունքում հետ է մղում այդ մթերքներն օգտագործելուց: