«Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասին
ՄիջազգայինԳերմանական լրատվամիջոցներից մեկի լրագրողները, որոնք հրավիրվել էին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վիրտուալ ասուլիսին, Բեռլինից թույլտվություն չեն ստացել մասնակցելու դրան, իբր պատճառը եղել է «Սուրբ Ծննդյան օրակարգը», ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Ria Novosti-ն։
«Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ գերմանական այս լրատվամիջոցը, ստանալով ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարի հետ ասուլիսի հրավեր, հայտարարել է Բեռլինին դիմելու և խմբագիրների հետ խորհրդակցելու անհրաժեշտության մասին։
«Այնուհետև գերմանացի լրագրողները զանգահարել և ասել են, որ իրենց թույլ չեն տալիս, իսկ երբ հարցրինք «Ասացեք մեզ, ինչու՞», պատասխանը ուղակի զարմացրեց, քանի որ նրանք «Սուրբ Ծննդյան օրակարգ ունեն», ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան: