Նախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info
ՀասարակությունՆիկոլի վերջին առաջարկը՝ նախագահներին, ըստ էության, ծուղակ էր, որի մեջ նրանք չընկան: Խդիրն այն է, որ բանավեճ ծնվում է այնտեղ, որտեղ ճիշտն ու սխալը հարաբերական են, որտեղ կողմերից ամեն մեկն իր օբյեկտիվ փաստարկներն ունի դիմացինի պնդումների դեմ, որտեղ բանավիճողներն իրենց կշռով հավասար են: Առաջարկելով իր հետ բանավիճել՝ Նիկոլը, որ ենթագիտակցաբար ինքն իրեն բորոտ է համարում, փորձել է իր մակարդակին իջեցնել նախագահներին ու կասկածի տակ դնել այն բոլոր ճշմարտությունները, որոնք 4 տարի է՝ Հակոբյան Աննային հանգիստ չեն տալիս: Այսինքն՝ Նիկոլը խնդիր էր դրել՝ ոչ թե բոլորին հայտնի ճշմարտությունները ևս մեկ անգամ հանրայնացնելու, որի կարիքն օյեկտիվորեն չկա, այլ իր գաղափարական ու քաղաքական օպոնենտներին ՔՊ-ականներին հավասարեցնելու ու ստեղծելու տպավորոթյուն, թե բոլոր հարցերի պատասխանները չէ, որ այս ընթացքում տրվել են, թե իբր կան չպարզաբանված խնդիրներ, թե իբր հանրությանը ողջ ճշմարտությունը չէ, որ ասվել է: Սա մոտավորապես նման է Թուրքիայի կողմից ՀՀ-ին ժամանակին ուղղված այն առաջարկին, ըստ որի՝ առաջակվում էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով՝ քննելու Առաջին աշխարհամարտի տարիներին Արևմտյան Հայաստանում տեղի ուենցածը: Որքան որ Թուրքիայի առաջակությունն էր ծուղակ՝ Հայաստանի դեմ, այնքան էլ Նիկոլի առաջարկը՝ նախագահների, և ինչպես այն, այնպես էլ այս դեպքում մերժողական կեցվածքը միանգամայն արդարացված ու գովելի պետք է համարել. երկուսն էլ նույն ուժերի կողմից լարված թակարդ է, որը հաջողությամբ շրջանցվեց:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3552