Սիրիայի իշխանությունները կքննարկեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը, ալկոհոլը և կանանց դրեսսկոդը
ՄիջազգայինՍիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան 2025 թվականին իր կողմնակիցների հետ կքննարկի ԼԳԲՏ անձանց կարգավիճակը, կանանց դրես կոդը և ալկոհոլ օգտագործելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է հանրապետությունում իշխանությունը զավթած Հայաթ Թահրիր ալ-Շամ խմբավորման քաղաքական կոմիտեի ներկայացուցիչը։
Նա այս հայտարարությունն արել է սիրիական անցումային կառավարության առաջնահերթ խնդիրների քննարկման համատեքստում, նշում է The Wall Street Journal-ը։ Ըստ Խալեդի՝ «ընտրություններին առայժմ պետք է սպասել»։
«Տարբեր մարդիկ տարբեր մշակույթներ ունեն: Սիրիան ունի սիրիական ինքնություն, և նրա բնակչության մեծ մասը մուսուլմաններ են»,- ասել է նա:
Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, Բաշար ալ-Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից և լքեց երկիրը։