«Կա մեկ այլ տարբերակ՝ տապալելով այս ռեժիմը, մենք կհասնենք ընտրությունների». Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահը սպառնացել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը տապալել, եթե այն չհամաձայնի ընդդիմության հետ նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու հարցում, այս մասին նա հայտարարել է իր տեսաուղերձում, գրում է Ria Novosti-ն։
«Եթե փոխզիջումային տարբերակ և երկխոսություն ձեռք չբերվի, կա մեկ այլ տարբերակ՝ տապալելով այս ռեժիմը, մենք կհասնենք ընտրությունների, այլ ճանապարհ չկա», ասել է նա։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ Սահմանադրական դատարանի մերժումը «Վրացական երազանքի» հաղթանակի մասին հայցն ընդունելուց և քննարկելուց ստեղծել է «նոր հակասահմանադրական իրավիճակ»։
«Ճգնաժամը հասել է այնպիսի փուլի, որ մեզ այլ տարբերակ չի մնացել: Եվ մենք փորձել և փորձարկել ենք բոլոր հնարավոր իրավական միջոցները, որպեսզի զսպենք այս ճգնաժամը, քանի դեռ այն չի հասել նման չափերի: Դրանք փորձություններ էին, բայց արդյունքի չհասանք մեր դատարանների տխուր վիճակի պատճառով», ասել է Զուրաբիշվիլին։