Աղբահանության վճարը կհաշվարկվի ոչ թե անձերի քանակով, այլ քմ-երով. փոխքաղաքապետ
ՀասարակությունԱղբահանության վճարը, սովորաբար, գանձվում էր մարդաքանակի հիման վրա՝ բնակարանում փաստացի ապրող մարդկանց թվով։ Սակայն այժմ քաղաքապետարանը որոշել է փոխել սկզբունքը և վճարը սահմանել ըստ քմ-երի, այսինքն՝ յուրաքանչյուր քմ-ի համար 13 դրամ սակագին կհաշվարկվի։
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խնդիր և փոփոխությանը իր օրինակը բերեց․
«Ճշգրտության մասով երբեմն խնդիր է լինում, 4-5 տարի առաջ աղբանության տեսուչը եկավ և ասաց, թե տեղեկություն ունի, որ մենք բնակարանում ապրում ենք 5 հոգով, այնինչ բնակվում էինք 2-ով: Այսինքն տվյալները համատիրություններից ստանալը այնքան էլ ճիշտ գործիքն չէ: Կան քաղաքներ, որոնք գանձում են ըստ անձնագրային տվյալների, այսինքն տեսնում են՝ քանի հոգի է գրանցված: Մենք որոշել ենք անցնենք այս սանղակին, որը իմ կարծիքով ավելի ճիշտ է և ավելի ռացիոնալ է»,- նշեց նա:
Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքապետարանը որոշել է անցնել ըստ բնակարանների տարածքի գանձման։
Փոխքաղաքապետը ակնկալեց, որ փոփոխությամբ Երևան քաղաքի մաքրության առումով դրական կլինի՝ հայտնելով, որ այդ նպատակով բաև 600 մլն դրամի բազմաֆունկցիոնալ նոր մեքենաներ է ձեռք բերելու։