«Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից «Ժողովուրդ». ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորել Նիկոլն իր «քովիդով» հերթական ծանր հարվածը հասցրեց Հայաստանին Ուկրաինական բանակցային գործընթացը վերահսկելու է Կրեմլը. Ռուսական աղբյուր Վելիկայա Նովոսելովկայում ուկրաինական դիրքերը մշակվում են անօդաչուներով եւ հրետանիով (Տեսանյութ) «Հրապարակ». Քննիչ հանձնաժողովը գործի է անցել «Ժողովուրդ». Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ «Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են «Ժողովուրդ». 6 օր ունեին, բայց ոչ մրցակցային ու գերթանկարժեք ավիատոմս են գնել Ավինյանի համար Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին՝ քովիդի պատճառով

Նախատոնական «կտեր» եւ նախընտրական ինտրիգներ

Վերլուծություն

Երեւանի ավագանու այսօր կայանալիք հերթական նիստում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչեւ 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթեւեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաեւ բանկային քարտերով: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նրա փոխանցմամբ՝ մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 1-ը տրոլեյբուսներից եւ մետրոյից օգտվելու դեպքում եւս կպահպանվեն գործող արժեքները: Հունվարի 1-ից ամբողջապես անցում կկատարվի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին:

«Մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն՝ 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է եւ անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման», - նշել է նա:

Այսպիսով՝ հունվարից արդեն հնարավոր կլինի ձեռք բերել նաեւ տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով կլիցքավորվեն տոմսային փաթեթները: Սրանով ի՞նչ փոխվեց քաղաքացու կյանքում, թերեւս՝ ոչինչ: Պարզապես, մեկ ամսով փակեցին մարդկանց բերանները, փետրվարին՝ նորից թանկով տրանսպորտի տոմս ծախելու հեռահար նպատակով: Իսկ մեր սիրելի տատիկ-պապիկները կա՛մ պետք է հեռախոսներ հայթայթեն, որով կկարողանան կիրառել այդ QR կոդերը, կա՛մ մի կերպ փորձեն գլուխ հանել վճարային տերմինալներից: Իսկ թե այդ ո՞ր օրենքով տատիկներն ու պապիկները պետք է պարտադիր ունենան լավ հեռախոս, որով էլ QR կկարողանան ներկայացնել, սա էլ է հարց: Այնպես որ, քարտեր ծախելուց առաջ, նախ թող հեռախոսներ նվիրեն չունեցողներին:

ԲԱՆԱՎԵՃԱՅԻՆ ԻՄԻՏԱՑԻԱ

Ի դեպ, այն, որ մեկ ամսով Երեւանի քաղաքապետարանը երկարաձգեց մեկ երթեւեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այնպիսի ցնծության մեջ է, կարծես, Արցախը հետ է բերել, հիմա էլ Նախիջեւանի համար է մարտերը շարունակում: Մինչդեռ սցենարով ում ինչ դեր բաժին է հասել, այնպես էլ խաղում են:

Տեղի ունեցավ այն, որ պետք էր հանրային լայն զանգվածներին վրդովվեցնել, ցասումը հասցնել գագաթնակետին, վերջում էլ հերոսաբար հետաձգել տրանսպորտի թանկացումն ընդամենը մեկ ամսով: Նպատակը մեկն է՝ խեղճուկրակ ժողովուրդը, որ ասի՝ «մերսի քեզ, Փաշինյան Նիկոլ, էլի բան է մի ամիսն էլ»: Իսկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավիճելու իմիտացիա ստեղծելու դերի համար՝ ինչ խոսք, երբեմնի Կարգին Հայկոյի գլուխն իշխանությունը կշոյի: Ուրիշ էլ ի՞նչ պատկերացնել, երբ համացանցում հրապարակվում են կադրեր, որտեղ երեւում է, թե ինչպես են Մարությանն ու Ավինյանը թեժ բանավեճից առաջ միմյանց ժպիտներ փոխանակում ու ջերմ զրույցի են բռնվել, ինչպես հին ու բարի ժամանակներում:

Առհասարակ, ո՞րն է Ավինյանի ու Մարությանի տարբերությունը գաղափարական առումով: Թերեւս՝ չկա տարբերություն, երկուսն էլ նույն դավաճանական թիմի մաս էին, երկուսն էլ կիսում են Նիկոլ Փաշինյանի հանցավոր գործունեության բոլոր մեղքերը՝ սկսած 2018-ից մինչեւ 2020-ը, հետեւաբար, հիմա ինչո՞վ են իրարից տարբերվում: Առնվազն եթե Մարությանը հասկացել է, թե ով է այսօրվա իշխանությունը, նրանցից որեւէ մեկի հետ պետք է բանավեճի չգնար, բայց շոուն կայացավ երկուստեք:

Նույն շոուի մաս է դարձել նաեւ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, որը փողոցում եւ սոցցանցերում գոռում է օրվա իշխանության դավաճանական լինելու մասին, իսկ Հանրայինի եթերում բանավեճի է բռնվում նրանց հետ: Կարծես, ոչինչ էլ չի եղել, իշխանություն-ընդդիմություն նորմալ հարաբերություններ են, երբեմն կարող է թեժանալ, երբեմն էլ միասին կարող են սուրճ խմել ու գործուղումների մեկնել: Աբսուրդի թատրոն:

Լավ, Մարությանի հետ կապված ամեն ինչ պարզ է, նրան իբրեւ ընդդիմություն ՔՊ-ն խաղացրեց Երեւանի ավագանու ընտրություններին, հիմա էլ փորձում է խաղացնել համապետական ընտրությունների ժամանակ, բայց ի՞նչը կարող էր ստիպել ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորներ Արթուր Խաչատրյանին, Քրիստինե Վարդանյանին եւ Աննա Գրիգորյանին բանավեճի գնալ Հանրայինի եթերում այնպիսի ՔՊ-ական պատգամավորների հետ, ինչպիսիք են Արսեն Թորոսյանն ու Վահագն Ալեքսանյանը: Մենակ չասեք, թե գնացել էին Հանրային, որ օրվա իշխանությանը հեռացնեն: Դե այդպես են չէ՞ պատճառաբանում մինչեւ այսօր, թե ինչու մանդատները վայր չեն դնում ու խորհրդարանում պինդ կառչած են մնացել իրենց աթոռներից:

ՆԻԿՈԼԸ ԳԺԱԿԱՆ Է ԳՆՈՒՄ

Եվ մինչ քաղաքագետները լուրջ վերլուծություններ են անում, թե երբ վերջապես Նիկոլ Փաշինյանը կգնա իշխանությունից, վերջինս որոշել է գժական գնալ: Ուրիշ բացատրություն չունի Փաշինյան Նիկոլի եւ իր հետ համատեղ ապրող Աննա Հակոբյանի գերակտիվությունը սոցցանցերում, ու մեկը մյուսից ավելի անհեթեթ գրառումներն ու հայտարարությունները: Այլեւս զռռում է, որ Նիկոլն ու Աննան պատրաստվում են ընտրությունների: Ընդ որում՝ Փաշինյանը նաեւ յուր թիմին է հստակ մեսիջ հղում, որ անգամ եթե ինքն էլ չմնա իշխանության գլուխ, որեւէ մեկը չհավակնի այդ աթոռին, քանի որ իրեն շատ հանգիստ կփոխարինի Աննան: Ահա, թե ինչու է Աննա Հակոբյանը սկսել իր նախընտրական քարոզարշավը՝ փաթեթավորված «Կրթվելը նորաձեւ է» լոզունգի ներքո:

Իսկ Նիկոլ Փաշինյանի սիրտն իբրեւ բանավեճ է ուզում: Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին ու բանավեճի հրավիրել նախկին նախագահներին։ Անդրադառնալով Փաշինյանի անիրական երազանքին՝ ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ «դուխով» հրավիրել ես: Չեն գալու, ոչ թե, որ ասելիք չունեն, այլ, որ բոլորովին իմաստ չկա բանավիճել ազգակործան պատուհասի հետ, ով երկիրը հասցրել է ստորացուցիչ կապիտուլյացիայի: Արցախն ազատագրած ու ամեն գնով պաշտպանած իշխանությունների առաջնորդներն ինչպե՞ս կարող են իրենց թույլ տալ ու բանավեճի նստել ամբողջ աշխարհի առջեւ Արցախից հրաժարվածի ու թշնամուն հանձնածի հետ»:

Զաքարյանի կարծիքով՝ Նիկոլը լավ կանի անօգուտ շոուներ սարքելու փոխարեն՝ Հայաստանի հարավին սպառնացող նոր ռազմական ագրեսիայի մասին մտածի, ոչ թե` բանավեճերի: Եվ առհասարակ, ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող եւ միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից«Ժողովուրդ». ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորելՆիկոլն իր «քովիդով» հերթական ծանր հարվածը հասցրեց ՀայաստանինՈւկրաինական բանակցային գործընթացը վերահսկելու է Կրեմլը. Ռուսական աղբյուրՎելիկայա Նովոսելովկայում ուկրաինական դիրքերը մշակվում են անօդաչուներով եւ հրետանիով (Տեսանյութ)«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովը գործի է անցել«Ժողովուրդ». Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են«Ժողովուրդ». 6 օր ունեին, բայց ոչ մրցակցային ու գերթանկարժեք ավիատոմս են գնել Ավինյանի համարՓաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին՝ քովիդի պատճառովՈւկրաինական հենակետում ռուսական գրոհայինները ոչնչացրել են լեհ վարձկաններինԶելինսկին Մոսկվայում ոստիկանական մեքենա է այրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Պոկրովսկի ուղղությամբ մեծ քանակներով այրվում է ՆԱՏՕ-ի տեխնիկանԱնույշ Խուդավերդյանը պաշտոնապես լքել է «Հանրային ձայն» կուսակցությունը. Վարդան ՂուկասյանՀերի՛ք է խաբեք ու մարդկանց էշի տեղ դնեք. ԶԱՐՄԱՆՔՀիշեցրել են Փաշինյանին, թե ինչերի է ընդունակ Թորոսյանը. ԲԱՄԲԱՍԱՆՔԹուրքիան ու Ադրբեջանը քննարկում են զորավարժությունների ինտենսիվության ավելացման հարցըԱլեն Սիմոնյանը պարգևատրումներ է արելՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՍԻՆԴՐՈՄ, ԿԱՄ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԸՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼՈվ չի գնահատում իր անցյալը, ապագա ունենալ չի կարող. Արտակ ԶաքարյանԽնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The ConversationԲանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.ԱլիևԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА НовостиԳիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակՓաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)Չարագործները տրոյացի են տարածում Telegram-ի ֆինանսական ալիքների միջոցովԱնանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելունԷյնշտեյնի՝ նախագահ Ռուզվելտին ուղղված պատմական նամակը կարող է վաճառվել 4 մլն դոլարովՄարմելադը մաքրում է օրգանիզմըForbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտըWhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրություններըՆախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info«Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասինԱվստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերիցՎարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող Հայտնի են մարզաշխարհի տարվա լավագույնների անուններըՃի՞շտ եմ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից. ՓաշինյանԱռաջարկվում է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ սահմանել Երևանում տաքսի ծառայություն իրականացնողների համարՆախատոնական «կտեր» եւ նախընտրական ինտրիգներ«Եթե ​​դու ինձ թողնես Չեչնիան, ես քեզ կթողնեմ Հայաստանը»․ համացանցում քննարկում են «Plus rien ne m՛étonne» երգըԿայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումՍիրիայի իշխանությունները կքննարկեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը, ալկոհոլը և կանանց դրեսսկոդըԷյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 1000-ից ավելի մարդԱլիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը«Կա մեկ այլ տարբերակ՝ տապալելով այս ռեժիմը, մենք կհասնենք ընտրությունների». ԶուրաբիշվիլիԱղբահանության վճարը կհաշվարկվի ոչ թե անձերի քանակով, այլ քմ-երով. փոխքաղաքապետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top