78-ամյա Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել է
ՄիջազգայինԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը բարձր ջերության պատճառով երկուշաբթի կեսօրից հետո ընդունվել է Վաշինգտոնի հիվանդանոց, որտեղ նա թեստավորում է անցնում և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին CNN-ին ասել է նրա խոսնակը:
«Նախագահը լավ է: Նա լավ տրամադրություն ունի և խորապես գնահատում է նման հոգատարությունը», -ասել է Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էնջել Ուրենան՝ հավելելով, որ նախկին նախագահը հուսով է, որ Սուրբ Ծնունդը տանը կդիմավորի:
78-ամյա Քլինթոնը գտնվում է MedStar Georgetown համալսարանական հիվանդանոցում: Ակնկալվում է, որ նա այս գիշեր էլ կմնա հիվանդանոցում: