Էրդողանը կայցելի Սիրիա մեծ պատվիրակությամբ. Hürriyet
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Սիրիա մեծ պատվիրակությամբ, տեղեկացրել է Hürriyet կառավարամետ թերթը։ Ժամկետը չի նշվել։
Սիրիայի անցումային կառավարությունը կձեւավորվի արագ։ Նախագահ Էրդողանը կայցելի Դամասկոս մեծ պատվիրակությամբ, որը կներառի ներդրումների համար պատասխանատու նախարարներ»,- գրել է թերթի մեկնաբան Աբդուլքադիր Սելվին։
Էրդողանը երկուշաբթի, կառավարության նիստից հետո, հայտնել է, որ Թուրքիան սերտ կապեր է պահպանում Սիրիայի նոր վարչակազմի հետ եւ նրան համակողմանի աջակցություն կցուցաբերի։ Նա նշել է, որ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի եւ արտգործնախարար Հաքան Ֆիդանի այցից հետո Թուրքիայից Սիրիա այցելությունների քանակությունը կավելանա։