Համոզված եմ՝ կշարունակենք զարգացնել պաշտպանական համագործակցությունը․ Պապիկյանը՝ Ֆրանսիայի ԶՈւ նախարարին
ՀասարակությունՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
«Հարգելի Սեբաստիան Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս՝ զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր նոր մանդատի ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատել Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ»,- X-ում գրել է Պապիկյանը: