Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել
ՀասարակությունԱյսօր Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսին։
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել։ Հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան` Մոսկվայի ժամանակով ժամը 5–ն անց 42 րոպեից հետո, գեոմագնիսական փոթորիկը հասել է G3 դասի ուժեղ մագնիսական փոթորիկի մակարդակին»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Լեուսը:
Օդերևութաբանի խոսքով` թույլ մագնիսական փոթորիկը, որը սկսվել է գիշերը և ավարտվել առավոտյան ժամերին, վերսկսվել էր օրվա երկրորդ կեսին և Երկրի մագնիտոսֆերան ժամանակ առ ժամանակ տատանվել է մինչև միջին G2 դասի մագնիսական փոթորկի մակարդակ։ Անցած գիշերը նույնպես անցել է թույլ և միջին մագնիսական փոթորիկների տատանումներով։
Լեուսը պարզաբանել է, որ Արեգակի վրա տեղի է ունեցել առավելագույն հնարավոր X դասի հերթական բռնկումը, որի ինտենսիվությունը X2.1 է գնահատվել: