Patriot-ն ընդդեմ Օրեշնիկի անզոր է. Գերմանացի փորձագետ
Միջազգային«Patriot-ն ընդդեմ Օրեշնիկի». փորձագետ Յուրգեն Ռոուզը խոստովանել է, որ իրենք չեն կարողանա դիմակայել «թիրախների ամպին»:
Էսկալացիայի պայմաններում հասունանում է հիմնական դիմակայությունը՝ «Պատրիոտն ընդդեմ Օրեշնիկի»: Եվ չնայած Արևմուտքում հրապարակայնորեն ընդունված է թերահավատորեն վերաբերվել Ռուսաստանի վերջին զինատեսակներին, գերմանացի փորձագետ Յուրգեն Ռոուզը չոր խոստովանեց, որ ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը չեն դիմանա «թիրախների ամպին»:
Չնայած ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում ժամանակակից Patriot զենիթահրթիռային համակարգերի առկայությանը, մեծ հավանականություն կա, որ նրանք չեն կարողանա արդյունավետորեն դիմակայել նորագույն «Օրեշնիկ» համալիրի կողմից ստեղծված «թիրախների ամպին»: Այս մասին լրագրողներին ասել է հակաօդային պաշտպանության ոլորտի փորձագետ, պաշտոնաթող փոխգնդապետ Յուրգեն Ռոուզը։
Փորձագետը պարզաբանել է, որ եթե անգամ արձակվի մի քանի մարտագլխիկներով միայն մեկ հրթիռ, ի վերջո, կարող են բաց թողնվել մի քանի մարտագլխիկներ, որոնք կձգտեն իրենց թիրախներին։ Այս դեպքում կարող են ներգրավվել նաև կեղծ թիրախներ, որոնք կբարդացնեն խոցման խնդիրը, քանի որ անհրաժեշտ կլինի հայտնաբերել և խոցել օբյեկտների մի ամբողջ զանգված միանգամից։
Ռոուզի խոսքով՝ PAC-3 սերնդի Patriot զենիթահրթիռային համակարգերի համար խնդիր կլինի այն, որ «Օրեշնիկի» վրա հարձակման ժամանակ հրթիռներ կարձակվեն առանց նախնական զգուշացման: Իսկ Դնեպրոպետրովսկում, այնուամենայնիվ, ռուսական կողմը զգուշացրել է ամերիկացիներին մոտալուտ արձակման մասին։ Նույն համատեքստում փորձագետը նշել է, որ «Օրեշնիկ» հրթիռները ձայնից տասն անգամ ավելի արագ են շարժվում, ինչը խիստ դժվարացնում է դրանց որսալը կարճ արձագանքման ժամանակի պատճառով։
Փորձագետը նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն ներկայիս պայմաններում ի վիճակի չէ որսալու նման հրթիռներ։