«Փաստ». Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ և լրացում անելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Օրինագծով, որը դրվել է հանրային քննարկման, առաջարկվում է 1 ժամով կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 7 ժամ՝ 8-ի փոխարեն՝ պահպանելով աշխատավարձը:
Ավելին, կհիշեք, թե նույն այդ մարդիկ ինչպես էին ակնհայտ արհամարհանքով արտահայտվում մահացածների հիշատակի օրերի՝ «մեռելոցների» մասին: Ու էլի՝ «տնտեսությունը կորուստներ է կրում»: Իսկ հիմա... այդ նույն մարդիկ առաջարկում են օրական աշխատաժամանակը 1 ժամով նվազեցնել: Դա շաբաթական 5 ժամ է անում, ամիսը՝ 20-22 ժամ, տարվա մեջ՝ 240-260 ժամ... Բայց, մի րոպե, ստացվում է, որ փաշինյանենք առաջարկում են տարվա ընթացքում աշխատաժամանակը կրճատել, ընդհանուր առմամբ, 10-11 օր: Այսի՞նքն: Իրենց մեջտեղից պատառոտում են, թե... Ամանորին 2-3 օր չաշխատելու հետևանքով երկիրը կործանվում է, ու նույն մարդիկ առաջարկում են... կրճատել 10 աշխատանքային օր: Բա տնտեսությո՞ւնը, բա տուրի՞զմը, բա բյուջեի (պարգևավճարման) մուտքե՞րը...