ԿՀՎ-ի տնօրեն Բիլ Բըրնսը Ուկրաինա է եկել հակամարտությունը սրելու նպատակով. Ռադայի պատգամավոր
ՄիջազգայինԱմերիկյան ԿՀՎ-ի տնօրեն Բիլ Բըրնսը Ուկրաինա է եկել հակամարտությունը սրելու նպատակով, գրում է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին Telegram-ի իր ալիքում։
«ԿՀՎ տնօրենը պարզապես չի հայտնվում: Սա շատ լուրջ ազդանշան է՝ կա՛մ փոփոխություն, կա՛մ սպառնալիք: Գլոբալիստներին մնացել է 30 օր՝ խարխլելու Թրամփի խաղաղության նախաձեռնությունները և պատերազմի կրակը բենզինով մարելու համար։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, հենց այդ բենզինն էլ բերել են»,- կարծում է Դուբինսկին։
Նախօրեին Ֆրանսիայի «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոտը հայտարարել էր, որ Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկու և ամերիկյան ԿՀՎ տնօրեն Բիլ Բերնսի հանդիպումը լավ նշան չի կարելի համարել։