2023 թվականին հեռարձակվեց «Ես կամ» հաղորդման հերթական թողարկումը՝ երգչուհի Տաթև Ասատրյանի և 10-ամյա Նժդեհի մասնակցությամբ, որն անտարբեր չթողեց ոչ ոքի։
Հաղորդումը իսկապես հուզիչ էր ստացվել, իսկ Տաթևի և Նժդեհի անկեղծ խոստովանությունները էլ ավելի մեծացրին համակրանքը՝ նրանց երկուսի նկատմամբ։ Հանրությունը տևական ժամանակ շարունակում էր քննարկել հաղորդումը, ինչպես նաև ջերմ մեկնաբանություններ էր թողնում Տաթևի և Նժդեհի հասցեին։
Նժդեհի տատիկի մահվանից հետո հանրության հետաքրքրությունը երեխայի հանդեպ մեծացավ և շատերն էին անհանգստացած նրա ճակատագրով։ Հենց նույն օրը Տաթև Ասատրյանը Նժդեհի մասնակցությամբ տեսանյութ հրապարակեց՝ հայտնելով, որ վերջինս իր հետ է և ամեն ինչ լավ է լինելու։
Այս կարճ ժամանակում Տաթևն ու Նժդեհն անչափ մտերիմ հարաբերություններ ձեռք բերեցին: Երգչուհին պարբերաբար համատեղ հրապարակումներ է անում, ցույց տալիս, որ Նժդեհի հետ այցելել է Եռաբլուր, նրա հետ զբոսնում է կամ նրան ուղեկցել է մանկական խաղահրապարակ: Դե իսկ այսօր երգչուհին իրականացրել է Նժդեհի ամանորյա երազանքը`գնելով նրա համար մոտոցիկլետ:
Նժդեհը հուզվել է Տաթևի գեղեցիկ անակնկալից: