Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքն աճել է
Սպորտ
Transfermarkt վիճակագրական պորտալը թարմացրել է Հայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը։
31-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը բարձրացել է 800 հազար եվրոյով՝ 1,2 միլիոն եվրոյից հասնելով 2 միլիոն եվրոյի։
Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։