Լուկաս Սելարայանն այս շաբաթ կփոխի ակումբային գրանցումը
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն ըստ արգենտինական ԶԼՄ-ների այս շաբաթ կհեռանա «Ալ-Ֆատեհից»։
Նշվում է, որ Սելարայանը վաղուց էր ցանկանում հեռանալ Սաուդյան Արաբիայից և վերադառնալ հարազատ «Բելգրանո»։ Սակայն արգենտինական ակումբը երկար ժամանակ չէր կարողանում համաձայնության գալ տրանսֆերի շուրջ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուկասը կմնա Սաուդյան Արաբիայում, իսկ տեղափոխությունը կկայնա միայն գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո։
Նշվում է, որ Լուկասը որպես «Բելգրանոյի» խաղացող կներկայացվի այս ուրբաթ՝ դեկտեմբերի 27-ին։