ՆԳ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ՀասարակությունՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից:
Դեսպանը շնորհավորել և Արփինե Սարգսյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի շնորհավորական նամակը։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ գործընկերությունը։
ՆԳ նախարարը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել դեսպանին ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու երկկողմ գործընկերությունը և ընդլայնելու համագործակցության ուղղությունները։
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։