Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իմ այսօրվա գրառումը. Փաշինյան
ՀասարակությունԼավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետևում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն: Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Նիոլ Փաշինյանն այսօր գրառում էր արել՝ նշելով , որ 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
Այդ գրառմանը պատասխանել են մի շարք քաղաքական գործիչներ: