Պուտինը պատրաստ է գազ մատակարարել Արևմուտքին. Սլովակիայի վարչապետ
Վլադիմիր Պուտինը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու գազ մատակարարել Արևմուտքին։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Ռուսաստան կատարած այցից հետո, հաղորդում է Forbes-ը։ Նա նշել է, որ իր այցը Մոսկվա արձագանք էր Զելենսկու խոսքերին, ով դեմ էր Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցմանը։
Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ Կիևը չի երկարաձգի Ռուսաստանից գազի տարանցման պայմանագիրը, որն ավարտվում է դեկտեմբերի 31-ին։ Պուտինը նույնպես բացառել է պայմանագրի երկարաձգման հնարավորությունը։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու գազի մատակարարումը Արևմուտք և Սլովակիա, ինչը, հաշվի առնելով Ուկրաինայի նախագահի դիրքորոշումը, գործնականում անհնար է 2025 թվականի հունվարի 1-ից հետո», - գրել է նա Facebook-ի իր էջում: