ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՍԻՆԴՐՈՄ, ԿԱՄ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Ով չի գնահատում իր անցյալը, ապագա ունենալ չի կարող. Արտակ Զաքարյան Խնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The Conversation Բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.Ալիև Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА Новости Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ) Անանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելուն Մարմելադը մաքրում է օրգանիզմը

Էրդողանը շատ հեռուն է գնացել եւ ընկել է, այսպես ասած, թակարդը. Կարեն Հովհաննիսյան

Ներքաղաքական

Ալիեւը «РИА Новоти» գործակալությանը տված հարցազրույցում կրկին պնդել է, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը եւ համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ մինչեւ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիր ստորագրելը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ միայն այս նախապայմանները կատարելուց հետո կհամաձայնի, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրին: Ադրբեջանի նախագահը խոսել է նաեւ, այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» հետ Հայաստանի կողմից բանակցություններ սկսելու անհրաժեշտությունից, ԵՄ դիտորդներին դուրս բերելու պահանջից, վերջիններիս՝ իբրեւ թե ՆԱՏՕ-ի հենակետի վերածվելուց, Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին իբրեւ թե զինելու անթույլատրելիությունից, հայկական ռեւանշիզմից եւ այլն: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ռազմական փորձագետ, թուրք-քրդական հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

«ՍԻՐԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂԸ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ»


— Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիեւի վերջին հարցազրույցը: Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ այն հարձակման ազդարարում էր:


— Ալիեւի հռետորաբանությունը թերեւս 2020 թվականից հետո ավելի ռազմատենչ եւ ագրեսիվ է դառնում: Սա արդյունք է, որ իրականում խաղացող երկրները մեր տարածաշրջանում Ալիեւին ոչ միայն չեն զսպում, այլ նաեւ իրենց լռությամբ կանաչ լույս են վառում նրա առջեւ: Այո, այս բոլոր հայտարարությունները, գործողությունները, որոնք իրականացվում են թե՛ Ալիեւի կողմից եւ թե՛ նրա իշխանության կողմից՝ տանում են միայն մի ուղղությամբ, եւ դա ռազմական գործողությունների ուղղությունն է:
Չնայած այն բանին, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը շարունակ խոսում է խաղաղության պայմանագրի մասին, ասում է, թե պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է եւ այլն, բայց, միեւնույնն է, Ալիեւը իրականում անդադար նոր պայմաններ է առաջ քաշում: Նույնիսկ այնպիսի պայմաններ, որոնք, ըստ էության, չեն էլ բանակցվել, չեն էլ արծարծվել հանդիպումների եւ բանակցությունների ժամանակ, եւ մշտապես ինքը նոր՝ ավելի անիրագործելի պայմաններով, թերեւս, Խաղաղության պայմանագիրը ի չիք է դարձնում (գոնե առաջիկա մի քանի տարում):


— Իսկ Սիրիայիում իրավիճակն ինչպե՞ս կգնահատեք, մասնավորապես՝ Թուրքիայի ազդեցության համատեքստում:


— Իրականում Սիրիան ոչ միայն Թուրքիայի համատեքստում պետք է դիտարկենք, այլ նաեւ՝ Իսրայելի, ԱՄՆ-ի համատեքստում, որովհետեւ այստեղ, ըստ էության, Ռուսաստանի գործոնը գնալով թուլանում է Սիրիայում, եւ փորձ է կատարվում ազդեցության ոլորտի ընդլայնումը բաշխել նրանց միջեւ՝ Թուրքիա-ԱՄՆ-Իսրայել: Դրանով փորձ է կատարվում, Իսրայելով հանդերձ, նաեւ թուլացնել Իրանին: Այստեղ իրենք լուծեցին երկու կարեւոր հարց իրենց համար. նախ` Ռուսաստանի Դաշնության թուլացումը եւ, ընդհանրապես, Մերձավոր Արեւելքից ՌԴ-ի դուրս բերելը եւ երկրորդը՝ Իրանի ազդեցության գոտիների կրճատումը, որը հետագայում իրենց հնարավորություն կտա Իրանի վրա ավելի մեծ ռազմական ազդեցություն ունենալ:
Կարծում եմ, որ Սիրիայում տեղի ունեցողը նոր է սկսվում, որովհետեւ Մերձավոր Արեւելքը բավականին բարդ է, եւ այնտեղ տեղի ունեցող բոլոր տեսակի հակամարտությունները չեն տեղավորվում աշխարհի այն դասական հակամարտությունների մեջ, որը մենք գիտենք, քանի որ այստեղ թե՛ կրոնական, թե՛ ազգային էթնիկ պատկանելություններն իրենց դերակատարությունն ունեն, եւ այստեղ չկա պետություն, կամ չկան պետականամետ ուժեր, որոնց նպատակը պետություն ստեղծելն է: Հակառակը` իրենք փորձում են ամեն մեկն այդ պետությունից մի տարածք վերցնել, իրենց համար ստեղծել «պետություն» եւ այդտեղ հաստատել իրենց իշխանությունը:


«ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ ՕԳՏՎԵԼՈՒ ԵՆ ԱՌԻԹԻՑ»


— Այս ֆոնին ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած Հայաստանը, եւ ի՞նչ վտանգներ եք տեսնում:


— Մերձավոր Արեւելքում տեղի ունեցողը շատ ուղիղ կապ ունի Հարավային Կովկասի եւ հատկապես Հայաստանի հետ եւ, այո՛, այդ ամենը շատ ավելի արագ եւ ուղիղ ազդեցություն ունի, քան օրինակ ռուս-ուկրաինական պատերազմում տեղի ունեցողը: Դրա համար իրականում մենք պետք է ավելի զգուշավոր լինենք եւ ամեն ինչում նախապատրաստվենք, ունենանք, այսպես ասած, մեր պլանը եւ կարողանանք իրավիճակից դուրս գալ:
Մերձավոր Արեւելքի եւ ընդհանրապես, Սիրիայում տեղի ունեցողը առաջին հերթին ուղիղ ազդեցություն ունի Իրանի վրա, իսկ Իրանի վրա ազդեցություն ունենալու դեպքում՝ նաեւ Հայաստանի Հանրապետության վրա ունի նույն ազդեցությունը: Այս առումով, այո, կարող ենք միանշանակ պնդել եւ ասել, որ իրականում Սիրիայում տեղի ունեցողը ուղիղ ազդեցություն ունի Հարավային Կովկասում` նաեւ անվտանգության առումով:


— Բոլորովին վերջերս Էրդողանը հայտարարել էր, որ առաջիկա 2-3 ամիսները շատ կարեւոր են լինելու աշխարհի եւ Թուրքիայի համար, Անկարան, դրանից ելնելով, քայլեր կձեռնարկի: Ի՞նչ նկատի ունի նա:


— Իրականում՝ այո, ես էլ եմ այդպես կարծում (եւ ոչ միայն ես, այլ նաեւ տարբեր փորձագետներ), որ մինչ ԱՄՆ նախագահի պաշտոնական լիազորությունների ստանձնումը նոր նախագահի՝ այս տարածաշրջանը օգտվելու է առիթից: Հատկապես տարածաշրջանում խաղացող երկիր Թուրքիան եւ Իսրայելը օգտվելու են առիթից, եւ իրենք փորձելու են վերադասավորումներ իրականացնել, նոր ազդեցության գոտիներ գծել:
Այս առումով իրենք փորձելու են իրականում նույնիսկ այնպիսի երկրներում կամ այնպիսի պետական միավորումներում, որտեղ ունեն ազդեցության գոտիներ, կրկին ավելի ուժեղացնեն եւ կրկին գործողությունների մեջ մտնեն: Չեմ բացառում, որ Թուրքիան Սիրիայից հետո նաեւ ռազմական գործողություններ սկսի, ինչու ոչ, իրաքյան Քրդստանում կամ Հյուսիսային Իրաքում եւ այստեղ եւս ավելի մոտիկանա Իրանի սահմանին կամ արեւմտամետ ուժերին ավելի մոտեցնի Իրանի հետ սահմանին: Իրականում Էրդողանի համար, կարծես թե, շատ ավելի հարմար պահ է այժմ իր գործողություններն առավել ընդլայնելու եւ առավել առաջ մղելու համար, բայց միեւնույն ժամանակ, նաեւ պետք է ասեմ, որ Էրդողանը տարածաշրջանում եւ հատկապես Սիրիայում ընկել է թակարդը, եւ այստեղ ինքը բավականին վատ իրավիճակում կարող է հայտնվել եւ հայտնվել է, որովհետեւ մի կողմից` քրդերի, մյուս կողմից` թուրքամանների գործոնն է, երրորդ կողմից էլ` Իսրայելի գործոնը, եւ այստեղ Թուրքիայի այն բոլոր մկրտումները, որոնք կային ՝ կարծես թե, հօդս են ցնդում:
Չնայած այն բանին, որ Էրդողանը հայտարարել էր, թե Հալեպը իրենց Օսմանյան կայսրության նահանգն է եւ իրենք վերականգնելու են, այսպես ասած, այդ ամենը, ոչ թե ասել էր նրա համար, որ ինքը նկրտումներ ունի Հալեպի նկատմամբ, այլ ասել էր, որպեսզի Իսրայելին հասկացնի, թե՝ գիտեք, սա իմ ազդեցության ոլորտն է, եւ Դուք այստեղ անելիք չունեք: Դրա համար, կարծում եմ, Էրդողանը շատ հեռուն է գնացել, եւ այստեղ ինքը ընկել է, այսպես ասած, թակարդը:


— Էրդողանի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել էր այն մասին, որ Բաքվին մտահոգում է Հայաստանի տարածքում որեւէ երրորդ երկրի ուժի տեղակայումը: Ի՞նչ է սա նշանակում:


— Երրորդ ուժ ասելով` իրականում իրենք նկատի ունեն արեւմտյան որեւէ ներկայացվածություն՝ դա կլինի ռազմական, կիսառազմական եւ այլն: Տվյալ դեպքում նաեւ իրենք երրորդ ուժ են դիտարկում ԵԱՀԿ դիտորդների այդ խումբը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին, եւ իրենց նպատակն այն է, որ իրականում, կարծես թե, տարածաշրջանը կամ Հայաստանի Հանրապետությունը մաքրեն բոլոր օտարերկրյա վկաներից եւ իրենք անցնեն որոշակի գործողությունների:
Դրա համար իրենք շարունակ անհանգստանում են, որ տարածաշրջան կամ Հայաստանի Հանրապետություն են գալիս ուժեր, որոնք թեկուզ կիսառազմականացված են եւ իրականացնում են որոշակի ֆունկցիաներ, կաշկանդում են Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու մեջ:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՍԻՆԴՐՈՄ, ԿԱՄ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԸՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼՈվ չի գնահատում իր անցյալը, ապագա ունենալ չի կարող. Արտակ ԶաքարյանԽնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The ConversationԲանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.ԱլիևԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА НовостиԳիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակՓաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)Չարագործները տրոյացի են տարածում Telegram-ի ֆինանսական ալիքների միջոցովԱնանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելունԷյնշտեյնի՝ նախագահ Ռուզվելտին ուղղված պատմական նամակը կարող է վաճառվել 4 մլն դոլարովՄարմելադը մաքրում է օրգանիզմըForbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտըWhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրություններըՆախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info«Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասինԱվստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերիցՎարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող Հայտնի են մարզաշխարհի տարվա լավագույնների անուններըՃի՞շտ եմ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից. ՓաշինյանԱռաջարկվում է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ սահմանել Երևանում տաքսի ծառայություն իրականացնողների համարՆախատոնական «կտեր» եւ նախընտրական ինտրիգներ«Եթե ​​դու ինձ թողնես Չեչնիան, ես քեզ կթողնեմ Հայաստանը»․ համացանցում քննարկում են «Plus rien ne m՛étonne» երգըԿայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումՍիրիայի իշխանությունները կքննարկեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը, ալկոհոլը և կանանց դրեսսկոդըԷյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 1000-ից ավելի մարդԱլիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը«Կա մեկ այլ տարբերակ՝ տապալելով այս ռեժիմը, մենք կհասնենք ընտրությունների». ԶուրաբիշվիլիԱղբահանության վճարը կհաշվարկվի ոչ թե անձերի քանակով, այլ քմ-երով. փոխքաղաքապետՊուտին-Փաշինյան առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ. ՊեսկովՆախագահները ճիշտ արեցին՝ հրաժարվեցին Նիկոլի հետ բանավեճի հրավերից, պատրաստ եմ, թող լայաղ անի, գա․ Աշոտյան (տեսանյութ)Որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստիճանը կնվազիԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՈւկրաինայում ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայտարարել է՝ Զելենսկին փորձում է կաշառել Սլովակիայի վարչապետինՎայր եմ դնում ավագանու մանդատս. Գրիգոր ՀարությունյանՏիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է. փաստաբանՀՖՖ-ն միլիոններ է պարտք Ռուբեն Հայրապետյանին․ փաստաբանՌուսաստանում հայտնել են՝ երբ են ստուգելու միգրանտ երեխաների ռուսաց լեզվի իմացությունըԱզգային դաշտում պայքարած տղերքին բանտարկում են, ֆաշիստական կազմակերպություններին՝ աջակցում ու ֆինանսավորում. ՍումբուլյանՀին ավտոբուսներին կփոխարինեն 2 անգամ ավելի տեղատարողությամբ «Ժոնգ տոնգ»-ները․ ԳալջյանՆիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ ԴեմոյանԵթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին. Փաշինյանը՝ նախկին նախագահներինՌԴ նախագահը կմասնակցի Փաշինյանի նախագահությամբ անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին78-ամյա Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել էԱլբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծինԷրդողանը կայցելի Սիրիա մեծ պատվիրակությամբ. HürriyetՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top