Վրաստանի նախագահը մեկ շաբաթ ժամանակ է տվել իշխանություններին
ՄիջազգայինՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ իշխանություններին մեկ շաբաթ ժամանակ է տալիս նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia Telegram ալիքը։
Նա խոստացել է, որ դեկտեմբերի 23-ին տեսաուղերձ կձայնագրի քաղաքացիների համար, և բացատրել է, որ չի կարող ելույթ ունենալ բեմում տեխնիկական խնդիրների պատճառով։
«Նրանք ինձ խոստացան, որ ես շուտով կհայտնվեմ ճաղերի հետևում, բայց մենք չենք վախենում», - ասել է Զուրաբիշվիլին՝ մինչ իր խոսափողն անջատվելը:
Նախագահը նշել է, որ փորձում են խանգարել նրա ելույթը։