Անհրաժեշտ է շտապ հանդիպել Պուտինի հետ՝ դադարեցնելու պատերազմը ․ Թրամփ
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի ավարտը։ «Սա այն բաներից մեկն է, որ ես ուզում եմ արագ անել, և նախագահ Պուտինն ասաց, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել ինձ հետ: Այնպես որ, մենք կսպասենք սրան, մենք պետք է վերջ տանք այս պատերազմին», ասել է Թրամփը «Շրջադարձային կետ» ԱՄՆ կոնֆերանսում, հայտնում է Moscow Times-ը։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմում արդեն միլիոնավոր զինվորականներ են զոհվել», և դա երբեք չէր լինի, եթե նա լիներ նախագահ։ «Ես կդադարեցնեմ պատերազմն Ուկրաինայում, կդադարեցնեմ քաոսը Մերձավոր Արևելքում։ Եվ ես խոստանում եմ, որ թույլ չեմ տա երրորդ համաշխարհային պատերազմը։ Մենք շատ մոտ ենք Երրորդ համաշխարհային պատերազմին», ասել է Թրամփը։