Pantone գույնի ինստիտուտը հայտնել է 2025-ի տարվա գույնը
ՀասարակությունPantone Color Institute-ը (Գույնի ամերիկյան ինստիտուտը) 2025 թվականի գլխավոր գույն է ընտրել շագանակագույնի երանգներից մեկը՝ շոկոլադե «մոկկա մուսս»-ը (Mocha Mousse)։ Այս մասին կազմակերպությունը հայտնել է իր կայքում։
Երանգը ներկայացված է ապակե ամանի մեջ հարած աղանդերի տեսքով։
Նրբաճաշակ և հարուստ, բայց միևնույն ժամանակ անգերազանցելի դասական երանգ», - ասել է Pantone-ի գործադիր տնօրեն Լեատրիս Էյզմանը:
«Մոկկա մուս» երանգը, ըստ նրա, ընդլայնում է շագանակագույն երանգների ընկալումը «համեստից և հողեղենից մինչև հավակնոտ և շքեղ»
Pantone-ն արդեն 25 տարի ընդունում է տարվա գույն։ Pantone-ը մշակում է գունապնակներ և գունային ստանդարտներ, ինչպես նաև խորհուրդ է տալիս ապրանքանիշերին գունային լուծումների վերաբերյալ: Ինստիտուտի հետազոտողները ուսումնասիրում են, թե ինչպես է գույնը ազդում մեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Ողջ տարվա ընթացքում ինստիտուտի աշխատակիցները հետևում են, թե որ երանգներն են առավել հաճախ օգտագործվում աշխարհում։