Ուրուգվայցին ստեղծել է Մեսսիի դիմանկարով մեքենա՝ բաղկացած 100,000 ոսկեգույն մետաղադրամից
ՀասարակությունՄայամիում ներկայացվել է յուրահատուկ «մեքենա», որի ստեղծման համար օգտագործվել է 100,000 ոսկեգույն մետաղադրամ: Արդյունքում մեքենայի առջևի հատվածում ստեղծվել է ֆուտբոլիստ Լիոնել Մեսսսի դիմանկարը, գրում է luxurylaunches.com-ը:
Ուշագրավ աշխատանքի հեղինակն ուրուգվայցի արվեստագետ Խոակին Արբիզան է, որը մեքենան ստեղծել է Pagani Zonda սուպերքարի նմանությամբ: Նա այս աշխատանքի վրա ծախսել է 3 տարի: Արբիզան արգենտինացի ֆուտբոլիստի երկրպագուն է և Pagani Zonda մեքենայի սիրահար:
Մեքենան իրականում հնարավոր չէ վարել:
Ուշագրավ աշխատանքը ներկայացվել է Art Week Cars & Coffee միջոցառման շրջանակում: Այն ձեռք է բերել մեքենաների հավաքորդ Խորխե Գոմեսը: