Meta-ն որոշել է ներդրումներ կատարել միջուկային էներգետիկայի ոլորտում՝ արհեստական բանականության զարգացման համար
ՀասարակությունMeta ընկերությունը, որը պատկանում է Մարկ Ցուկերբերգին, շահագրգռված է միջուկային էներգիայի մասնագետներ գտնելով՝ արհեստական բանականության և բնապահպանական նպատակներին հասնելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը։ Ըստ հաղորդագրության՝ ընկերությունը ցանկանում է 2030-ականների սկզբից 1-ից մինչև 4 գիգավատտով ավելացնել ԱՄՆ-ի նոր միջուկային արտադրության հզորությունը:
ԱՄՆ-ի ատոմակայանները սովորաբար ունեն 1 գիգավատտ հզորություն:
«Meta-ում մենք հավատում ենք, որ միջուկային էներգիան առանցքային դեր կխաղա ավելի մաքուր, հուսալի և դիվերսիֆիկացված էլեկտրացանցերի անցնելու գործում», – ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Meta-ն հայտեր կընդունի միջուկային էներգիա մշակողներից մինչև 2025 թ. փետրվարի 7-ը։ Google-ը նույնպես դիտարկում է ատոմակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիան օգտագործելու հնարավորությունը՝ արհեստական բանականության ոլորտում նախագծերի իրականացման և մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների նվազեցման համար։
Իր հերթին, սեպտեմբերին Microsoft-ը և Constellation Energy-ն հայտարարեցին գործարքի մասին, որի համաձայն սկսելու են Փենսիլվանիայի Three Mile Island ատոմակայանի հատվածներից մեկի վերագործարկումը։ Իսկ մարտին Amazon-ը գնել էր միջուկային էներգիայով աշխատող տվյալների կենտրոն։