Որ ակումբում կանցկացնի հաջորդ մրցաշրջանը Բալեկյանը
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հաջորդ տարի կմնա «Խիմնասիա Էսգրիմայում»։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլաս Բոսան։
Աղբյուրի համաձայն՝ Բալեկյանը զրուցել է ակումբի ղեկավարության հետ և հայտնել իր ծրագրերի մասին։ Նշվում է, որ 28-ամյա խաղացողը հայտնել է, որ ցանկանում է լավ նախամրցաշրջանային փուլ անցկացնել ու ֆիզիկապես լավ մարզավիճակ հավաքել։
Ավելի վաղ նշվում էր, որ ակումբը հայ հարձակվողի մեծ թվով վնասվածքների պատճառով ցանկանում էր վերադարձնել «Բոկա Խունիորս», սակայն գլխավոր մարզչին իսկապես դուր է եկել Բրիասկոյի տրամադրվածությունը, ուստի որոշվել նրան թիմում պահել մինչև վարձակալության ժամկետի ավարտը՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերը։