ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Սիրիայում` Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին
ՄիջազգայինՍիրիայում թուրքամետ խմբավորումների և քուրդ զինյալների միջև շարունակվող մարտերի ֆոնին ԱՄՆ զինվորականները ավտոշարասյուն են ուղարկում սահմանային Այն ալ Արաբ (Քոբանի) քաղաք:
Մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգի (SOHR) տվյալներով՝ հակամարտությունն սկսվելուց ի վեր Սիրիա են ժամանել 10 ամերիկյան բեռնատար ինքնաթիռներ և ավելի քան 60 բեռնատարներ, որոնք տեղափոխում են ռազմական տեխնիկա, զինամթերք, զինվորներ և նյութատեխնիկական միջոցներ։
Քոբանին ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք է, որտեղ տեղակայված են քրդական ուժերը, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից աջակցվող Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF):
Տարածքում ամերիկյան ներկայության ավելացումը կարող է ազդանշան տալ ԱՄՆ-ի մտադրությանը՝ պաշտպանելու իր դաշնակիցներին թուրքական հնարավոր հարձակումից: