Ձեռքիս մեկ շարժումով կդադարեցնենք տրանսգենդերային խելագարությունը. Ինչ է Թրամփն անելու իր նախագահության առաջին օրը
ՄիջազգայինՕր երեկվա մեծ ելույթում (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=301007&l=am), ԱՄՆ ըտրված նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք առանցքային թեմաների հետ կապված հայտարարություններ է հնչեցրել:
Ընտրված նախագահի խոսքով. «Ես կդադարեցնեմ պատերազմն Ուկրաինայում, կդադարեցնեմ քաոսը Մերձավոր Արևելքում և խոստանում եմ, որ թույլ չեմ տա Երրորդ համաշխարհային պատերազմը, որին մենք շատ մոտ ենք»,- շարունակում է Թրամփը։
Թրամփը խոստացել է նաեւ պետական մակարդակով պաշտոնական քաղաքականությունը հաստատել, ըստ որի երկրում ճանաչվում է ընդամենը 2 սեռ՝ արական և իգական։
«Հենց առաջին օրը ձեռքիս մեկ շարժումով կդադարեցնենք տրանսգենդերային խելագարությունը։ Ես հրամանագիր կստորագրեմ, որը կդադարեցնի երեխաների սեռական խեղումը, կվերացնի տրանսգենդերիզմը զինվորական, տարրական, միջին և ավագ դպրոցներից։ Եվ տղամարդկանց թույլ չենք տա կանանց սպորտաձևեր, դա նույնպես արվելու է առաջին օրը։ Թե՞ դա արնենք երկրորդ օրը»:
Իր նախագահության առաջին օրը Թրամփը պատրաստվում է չեղարկել Բայդենի մի շարք հրամանագրեր.
«Մեր տնտեսությունը փրկելու համար ես գործադիր հրամաններ կստորագրեմ առաջին օրը, որոնք կվերացնեն Բայդենի բոլոր սահմանափակումները էներգիայի արտադրության վրա, կդադարեցնեն նրա խելահեղ մանդատը էլեկտրամոբիլների վրա, կդադարեցնեն բնական գազի արտահանման արգելքը», - ասել է Թրամփն Արիզոնայում անցկացված ԱՄՆ. «շրջադարձային կետ» համաժողովում։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ում նույնպես արտակարգ դրություն կհայտարարի էներգետիկ ոլորտում ստեղծված իրավիճակի պատճառով։