Լեյլա տատիկը ողջ է. հարազատները հորդորում են անհարկի չշահարկել տատիկի անունը
ՆերքաղաքականՀամացանցում եւ լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվում է տեղեկություն, թե 2018-ին տեղի ունեցած իշխանափոխության հանրահավաքների սիմվոլ դարձած Լեյլա տատիկը՝ Վրանուհի Գեւորգյանը, մահացել է: Մինչդեռ սա իրականությանը չի համապատասխանում:
«Իրավունք»-ը զրուցել է Լեյլա տատիկի թոռնուհու հետ, ով վստահեցրեց, որ տատիկը ողջ ու առողջ է:
«Ամբողջությամբ սուտ տեղեկություն են տարածում: Շատ վատ վիճակում ենք, բոլոր հարազատների մոտ խուճապ է», - ասաց նա՝ հորդորելով ֆեյսբուքյան օգտատերերին ու լրագրողներին՝ անհարկի չշահարկել տատիկի անունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ