Ինչու է կատուն պառկում մարդու ցավոտ տեղին
ՀասարակությունԿատուներին տնական բուժակներ են համարում: Հավանաբար դուք բազմիցս լսել եք այդ մասին, իսկ եթե տանը կատու եք պահում, ինքներդ ուշադրություն դարձրած կլինեք, թե ձեր տնային սիրելին ինչպես է արձագանքում, երբ դուք հիվանդ եք:
Լուրջ իրավիճակում կատուն կարող է մի քանի ժամ չհեռանալ հիվանդից: Վիճակագրության համաձայն, կատուների սիրահարները բժշկի են դիմում գրեթե 5 անգամ ավելի հաճախ, քան նրանք, ովքեր կատու չեն պահում:
1. Սրտանոթային հիվանդությունների դեպքում
Հայտնի են շատ պատմություններ այն մասին, որ կանայք մարդկանց փրկել են սրտային նոպայից և հիպերտոնիկ կրիզից: Կատուն կարող է նույնիսկ զգուշացնել հնարավոր նոպայի մասին: Կատուների տերերը գիտեն, որ իրենց սիրելիները երբեմն սկսում են գգվել, երբ իրենց տերը չափազանց նյարդայնացած կամ լարված վիճակում է:
Կատուն տանը նվազեցնում է միոկարդի կրկնական կաթվածի ռիսկը: Այն մարդու մոտ, որը վերջերս նոպա է տարել, կարգավորվում է ճնշումը և զարկերակը, եթե նա մի քանի րոպե փաղաքշում է սիրելի կատվին:
2. Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում
Կատուներին փաղաքշելն օգտակար է նաև մարսողության համար: Կարճամազ կամ անմազ կատուները (սֆինքսները, սիամականները, արևելյանները, եթովպականները, կորատները, եգիպտական մաուները) սովորաբար այլ ցեղատեսակներից ավելի լավ են բուժում աղեստամոքսային տրակտի և միզասեռական համակարգի հիվանդությունները:
3. Սթրեսի և հոգնածության դեպքում
Կատուն ի վիճակի է հանել հոգնածությունը, սթրեսը, միգրենը, նվազեցնել ճնշումը, կարգավորել զարկերակը: Հրաշալի հոգեթերապևտներ և նյարդաբաններ են համարվում երկարամազ կատուները` սիբիրյանները, անգորականները, պարսկականները, բիրմանականները, նորվեգական անտառային կատուները, որոնք օգնում են անքնությամբ, նյարդայնությամբ, դեպրեսիայով տառապող մարդկանց: