Արսեն Զախարյանը խաղադաշտ դուրս կգա հաջորդ տարի
Սպորտ«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն Արսեն Զախարյանի վնասվածքից ապաքինվելու ընթացքի մասին.
«Արսենը պետք է պատրաստ լինի «Պոնֆերադինայի» դեմ գավաթային խաղին, նա ևս մեկ շաբաթ կունենա ընդհանուր խմբում աշխատելու համար»,- ռուսական Sport24-ի թղթակցին ասել է Մունդուատեն։
Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության տվյալ հանդիպումը տեղի կունենա հունվարի 5-ին:
Հիշեցնենք, որ 21-ամյա Զախարյանն օգոստոսին Բարսելոնայում կոճի վիրահատության ենթարկվելուց հետո ապաքինվել է, սակայն դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել ընթացիկ մրցաշրջանում: