«ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԵՑԻ ՈՒ ՁԵՌՔԻ ԿՈՏՐՈՂ ՀՆԱՐՔՈՎ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՍԱՄՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ
ՍպորտՎերջերս Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացած Սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների Աշխարհի առաջնությանը Հայաստանի սամբոյի հավաքականը նվաճել է 9 մեդալ 2 արծաթե ու 7 բրոնզե։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել բրոնզե մեդալակիր, ծնունդով Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքից ՍԱՄՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
- 79 կգ քաշային կարգում եմ հանդես եկել, երիտասարդների կազմում։ Ազգությամբ ղազախ մրցակցիս ափսոս պարտվեցի, նա Ասիայի փոխչեմպիոն էր։ Հետո ինձ հաջողվեց 5։0 հաշվով հաղթել լիտվացի մրցակցիս, ապա բրոնզե մեդալի համար պայքարեցի ու ձեռքի կոտրող հնարք կիրառելով պարտության մատնեցի Ուզբեկստանի ներկայացուցչին։
Հետագայում կաշխատեմ ավելի լավ հանդես գալ ու նվաճել ոսկե մեդալ։ Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհավորել իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին, գալիք Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ խաղաղության, երջանկության, առողջության, նորանոր հաջողությունների տարի։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ