Կայացավ հերթական «Որակի նշան-Երևան» մրցանակաբաշխությունը
Դեկտեմբերի 15-ին կայացավ «Որակի Նշան-Երեւան» մրցանակաբաշխությունը։ Պարգեւատրվեցին հանրության շրջանում անցկացված հարցումների, փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում ընտրված կազմակերպություներն ու անհատները, բժիշկներն ու բուժկենտրոնները, «Որակի նշան» հաղորդման շրջանակում իրականացված համտեսի արդյունքում ընտրված ապանքանիշերը։
«Որակի Նշան-Երեւան» ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է վեր հանել հասարակության համար մշտապես սրտացավ եւ նվիրյալ անհատականություններին, գնահատել վերջիներիս ներդրումը իրենց իսկ ոլորտում եւ հասարակական կյանքում։
Միջոցառման շրջանակներում առանձնացված էին «Հանրային ծառայող», «Գրան պրի», «Տարվա հայտնություն», «Տարվա ապրանքանիշ», ինչպես նաեւ «Տարվա նվիրյալ», «Տարվա բժիշկ», «Տարվա բուժկենտրոն» եւ «Տարվա բաժանմունք» անվանակարգերը։
«Որակի նշան» ընկերության ծրագրերի ղեկավար Արտակ Բաղունցի խոսքով՝ ընկերության հիմնական նպատակն է ամենամյա հաճախականությամբ մեկ հարկի տակ ժողովել լավագույն մասնագետներին ամբողջ աշխարհից, այդ են վկայում մինչ օրս ինչպես Հայաստանում, այնպես էլ Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆրանսիայում՝ Փարիզ, Մոնակո, հաջորդիվ նաեւ Նյու Յորքում իրականացվող մրցանակաբաշխությունները։