Թրամփը «հաղորդագրություն է ուղարկել» Զելենսկիին, որ մտածի հրադադարի մասին և զիջի կորցրած բոլոր տարածքները. El Pais
ՄիջազգայինԹրամփը «հաղորդագրություն է ուղարկել» Զելենսկիին, որ սկսի մտածել հրադադարի մասին և զիջի կորցրած բոլոր տարածքները: Այս մասին հայտնում է El Pais-ը:
Ըստ լրատվամիջոցի, Եվրամիության բարձրաստիճան աղբյուրի համաձայն՝ պատերազմը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ, գուցե սպասվածից շուտ։
«Լավ է ասել, որ ուզում եք ձեր հողը հետ վերադարձնել, բայց քաղաքները հիմնականում ավերված են։ Նայում ես այս քաղաքներից մի քանիսին, և ոչ մի շենք չի մնացել, որ լավ վիճակում լինի։ Ուրեմն, երբ ասում եք` «վերականգնեք երկիրը»... Վերականգնեք ի՞նչը։ Սա 110 տարվա վերակառուցում է», - մեջբերում է թերթը Թրամփին։