Ռուսական ուժերը Կուրսկի ճակատում գրոհում են ռազմավարական կարեւորագույն նշանակության Կուրիլովյան (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական մի շարք իրատեսական աղբյուրներ հայտնում են, որ ռուսական ուժերը Կուրսկ ճակատի հարավային գոտում հատելով Պսել գետը, գրոհում են Կուրիլովկա բնակավայրն եւ արդեն ամրացել են այնտեղ: Որոշ աղբյուրներ նույնիսկ հայտնում են բնակավայրի ամբողջական գրավման մասին, սակայն իրատեսական աղբյուրները նշում են, որ այդ մասին դեռ վաղ է խոսել: Բայց նաեւ չբացառելով, որ օրվա վերջին կամ վաղն այդ բնակավայրն ամբողջությամբ կգրավվի:
Կուրիլովկան ունի արատկարգ նշանակություն ողջ Կուրսկի ճակատի համար: Այդ բնակավայրը նախ` կարեւոր ճանապարհային հանգույց է: Երկրորդը, գրավելով Կուրիլովկան, ռուսական ուժերը հնարավորություն են ստանում հարվածել Դեպի Ուկրաինա տանող հիմնական մայրուղուն: Այսինքն, դուրս գալ Կուրսկում ուկրաինական ուժերի հիմնական հենակետի` Սուջա քաղաքի թիկունք: Ավելին, սահմանային գոտուց դեպի Սուջա տանող ճանապարհը ռուսների կողմից փակելու դեպքում, Կուրսկում ուկրաինական ողջ խմբավորումը հայտնվում է շրջապատման մեջ: