Սպերցյանը` «Կրասնոդարի» առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ Ինձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ «Ռուսական նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, ինչպես «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը» Վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլիստներն ըստ Goal.com-ի ՇԱՏ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՆՔ ՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՂՋ ԲԱԼԱՆՍԸ Ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները Աղբահանության վճարը՝ ըստ մետրերի. ՔՊ-ն շարունակում է ծանրացնել քաղաքացիների կյանքը Որպեսզի Հայաստանի առաջնությունը հասնի ՌՊԼ-ի մակարդակին, շատ բան պետք է փոխվի.Գունկո Աղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան

Հայն ու երգը. Լիա Ավետիսյան

Ինչո՞ւ է երգում հայը։ Գրեթե բոլոր սերունդներում գաղթական դարձած, անտուն, տրորված եւ անտեր թվացող հայն ինչո՞ւ է երգում։ Ինչպե՞ս, որտեղի՞ց է գտնում ոգու եւ հոգու սնուցման աղբյուրը, որ մի բան էլ` երգի։ Այո, երգը ունի նաեւ աշխատանքային բնույթ. հողագործը երգել է «Հորովել»-ը, «Ցորեն եմ ցանել», «Ձիգ տուր` քաշի» եւ էլի՛ տասնյակ իր գործն օրհնող եւ մարդուն ոգեւորող երգեր։ Հացթուխ ու ճաշ եփող կանայք` իրենցը, մայրիկներն ու տատիկները` օրորոցայինները... Ու դժվար է գտնել մի բնագավառ, ուր հայի գործը չօրհնվեր սեփական երգով։

Սակայն այսօր ես ըմբոշխնեցի զարմանահրաշ մի համերգ, ուր բոլոր երգերն ու զուգերգերը նվիրված էին Աստվածամորը։ «Ave Maria»-ն գրել են շատերը, եւ անշուշտ` աշխարհի ամենահայտնի ու հանճարեղ կոմպոզիտորները, որ ապրել են իրարից հեռու` թե ժամանակով, թե տեղայնքով: Նրանք պատկանում էին տարբեր երաժշտական դպրոցների եւ մեղեդաստեղծ ուղղությունների, ու գրել այն զանազան տարիքներում. թե 32-ամյա Վոլֆգանգ Ամադեոս Մոցարտը, թե 45-ամյա Կամիլ Սեն-Սանսը, թե 76-ամյա Ջուզեպպե Վերդին ու 77-ամյա Շարլ Ազնավուրը` Վերդիից 106 տարի անց։ Եվ այսօր հնչեցին «Ave Maria»-ները, որ պատկանում են Բախի, Գաետանո Դոնիցետտիի, Սեզար ֆրանկի, ժորժ Բիզեի, Ռոբերտո Լեոնկովալլոի, Ֆրանց Շուբերտի եւ ուրիշների հանճարին ու գրչին։

Այս համերգում կատարված տասնինը երգերի ծաղկաքաղը պատիվ է ոչ միայն մշակույթի իրական ու փայլուն մի օջախ հանդիսացող Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին, ոչ միայն մեզ` հանդիսատեսներիս, ոչ միայն մեր հրաշալի օպերային երգիչներին, այլեւ ողջ հայ ազգին, որի երակներում հոսող արյունը միշտ արձագանքում է գեղեցիկին ու վեհին։ Իսկ նվիրված էր համերգը Հայոց Սոխակ Գոհար Գասպարյանի 100-ամյակին ու անմար հիշատակին։ Համերգի այսպիսի ձեւաչափը երեւակայել եւ իրականացրել է օպերային երգչի ու հայրենիքի նվիրյալի կենդանի իդեալ հանդիսացող շքեղ բաս-բարիտոնի տեր, բեմի վարպետ ու բարի հայ մարդ Ադամ Բարրոն։

Աղետալի երկրաշարժը զրկեց Ադամին ծնողներից, սակայն ի զորու չէր դիպչել իր տաղանդին եւ անկոտրուն բնավորությանը, ինչի շնորհիվ նա դարձավ Երեւանի պետական Կոնսերվատորիայի ուսանողը եւ ի վերջո` վոկալիստների Հանրապետական «Բելկանտո» մրցույթում գրավեց առաջի տեղը։ Հանձնաժողովի նախագահը ինքը` Գոհար Գասպարյանն էր, որը ձեռնամուխ եղավ տաղանդաշատ երիտասարդին Փարիզ ուղարկելու` հետագա ուսման համար։

«Մենք Ձեր հիշատակը միշտ պետք է վա՜ռ պահենք», - խոստացավ Ադամն իր նամակում այն ժամանակ Գոհար Գասպարյանին։ Ու կատարեց խոստումը. Փարիզում փառքի հասած մաեստրո Բարրոն այժմ իր հարգանքի ու նվիրումի տուրքը հատուցեց սիրելի մանկավարժին, իր հիշատակին ձոնելով «Ave Maria» իր երգաշարը։ Անշուշտ, Ադամ Բարրոյի բոլոր նկրտումները ապարդյուն կարող էին լինել, եթե այս համերգը չվարեր անզուգական անհատականություն և Կոնսերվատորիայի դասախոս Օլգա Նուրիջանյանը, որն ամբողջացրեց երջանկահիշատակ Գոհար Գասպարյանի յուրօրինակ կերպարը` իր կյանքից հետաքրքիր դրվագներ պատմելով։ Ու եթե չհնչեին այս ձայները... Տեր Աստված, այդ ինչպիսի՜ ձայներ էին հնչում Արամ Իլյիչի տուն-թանգարանում այդ երեկո, եւ որքա՜ն գոհ էր նա` պատերին զետեղված դիմանկարներից դահլիճ նայելիս։ Չէ՞ որ իր ճանաչած ու սիրված Գոհար Գասպարյանին էր նվիրված երեկոն, իր սիրված ու նույնիսկ չափ տված կոմպոզիտորների գործերն էին հնչում, և իր նրբազգաց հայ հանդիսատեսն էր շունչը պահած լսում այս հրաշալի երգիչներին, որոնց ավաղ` Խաչատրյանը չհասցրեց ճանաչել ժամանակին. Ոմանք չէին էլ ծնվել։ Բայց նրանք սոսկ երգիչ չէին, այլ թագավորներ ու թագուհիներ` գեղեցկադեմ, բարեկազմ, ազնվական կեցվածքով ու հայացքով։

Թող ձեր ձայնն անսպառ լինի, սիրելի սոպրանոներ Ալինա ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ, Իրինա ԶԱՔՅԱՆ, Ռոզա ՀՈՎՍԵՓՅԱՆ, մեցցո-սոպրանոներ Քրիստինե ՍԱՀԱԿՅԱՆ ու Գրետա ԲԱԳԻՅԱՆ, բարիտոն Ալեքսանդր ԹԱՄԱԶՈՎ, բաս Սարգիս ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ։ Իսկ դու շարունակիր երգել ու գործել, բաս-բարիտոն Ադամ ԲԱՐՐՈ, որ ոչ միայն հանդես ես եկել Հայաստանում երբևիցէ չկատարված երաժշտական համարներով, այլ նաև ներմուծում ես այստեղ զուգերգերի հրաշալի մշակույթը։ Եվ իհարկե` կանաչ ճանապարհ «Ադամ ԲԱՐՐՈ և Ընկերներ» նորաստեղծ կոլլեկտիվին, որի կատարմամբ Շարլ Ազնավուրի «Ave Maria»-ն երբևե չի մոռացվի։ Եվ խոնարհումս Երևանի Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի դոցենտ, Օպերային թատրոնի կոնցերտմայստեր հարգարժան տիկին Զարուհի ԹՈՓՉՅԱՆին, որը ոչ միայն նվագակցեց բոլոր երգիչներին, այլ նաև Ադամի համախոհն ու գործընկերն էր ներդաշնակության այս շքերթում։

Ու մտածում եմ. ի վերջո` ինչո՞ւ է երգում հայը։ Երևի պատճառը սերն է։ Սիրում է աշխարհը և ամեն բան` աշխարհում։ Սիրում է հայրենիքն ու իրեն ծնած ազգը։ Սերն առանց երգի, ինչպես և երգն առանց սիրո` անհնար են։ Չէ՞ որ Աստված Սեր է, իսկ հայն Աստծո զավակն է։ Եկեք` շարունակենք երգել ու սիրել, սիրել ու երգել։ Գործի ժամանակ ու գործից հետո։ Ու երբ պետք է` կռվից առաջ ու կռվից հետո։ Որպեսզի հետո նորից սիրենք ու երգենք։

Գրող, հրապարակախոս

ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ






Սպերցյանը` «Կրասնոդարի» առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստԻնձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ «Ռուսական նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, ինչպես «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը»Վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլիստներն ըստ Goal.com-իՇԱՏ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՆՔՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՂՋ ԲԱԼԱՆՍԸԸմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները Աղբահանության վճարը՝ ըստ մետրերի. ՔՊ-ն շարունակում է ծանրացնել քաղաքացիների կյանքըՈրպեսզի Հայաստանի առաջնությունը հասնի ՌՊԼ-ի մակարդակին, շատ բան պետք է փոխվի.ԳունկոԱղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան 26 րոպեում 11 հզոր պայթյուն է որոտացել Խարկովում (Տեսանյութ)Սիրելի՛ ժողովուրդ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս «վարչապետ» կոչեցյալին. Ներսիսյան33 տարի առաջ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ին Կրեմլի գագաթից իջեցվեց ԽՍՀՄ դրոշը (Տեսանյութ)Համացանցում հայտնվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման կադրերը (Տեսանյութ)Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ ՍուքիասյանԿրթվելը նորաձեւ չէ, պարտադիր էՍա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Էդուարդ ՇարմազանովԱխոյանն Ամանորը կդիմավորի տնային կալանքի մեջ2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞նՈվքեր են մասնակցելու Գյումրիի ընտրություններին եւ ինչու խաղի մեջ մտցրեցին ՍարիկինՌուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ԶախարովաԹող 2025-ին իմ հայ ազգը արթնանա խոր քնից. Պապ ԻսպիրյանՀՀԿ եւ Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության ԵԿ-ների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելՈ՞վ է Նիկոլին «վարակել» կորոնավիրուսով.Armenian infoՀամացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից (տեսանյութ)Ինչ նպատակներ ունի 2025-ին դերասան եւ արդեն լեռնագնաց Գեւորգ ԳրիգորյանըԱիդա Սարգսյանի ծննդյան շքեղ խնջույքը՝ ԱՄՆ-ում... Երգչուհին նշում է 50-ամյակըՔՊ-ական Կոնջորյան Հայկոն Նիկոլին մերկացնող խոստովանություն է արել.Armenian infoԳյումրիի արտահերթ ընտրությունները ՔՊ-ի համար խոստանում են լիքը «կինդր սյուրպրիզներ». ԲԱՄԲԱՍԱՆՔԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկմանԷրդողանը շնորհավորել է Միխաիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՇատ հաստատություններ փակվել են, դպրոցն ու եկեղեցին են դեռ գործում. ի՞նչ են պատմում սիրիահայերըԱկանջը կանչի Կարապետ Պողոսյանի. ԶԱՐՄԱՆՔՏարին ամփոփում ենք՝ կրկին մաղթելով՝ առանց Նիկոլ-Աննա Հայաստա՛նԲրիտանացին նվաճել է Կիլիմանջարոն՝ մեջքին 30 կգ քաշով սառնարան կապած«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Չինական անապատում տեղադրվել են ուղտերի լուսացույցներ՝ խցանումներից խուսափելու համար Մարսի վրա գարուն է սկսվել. գիտնականներն արձանագրել են գարնանային «սառցե պայթյուններ»«Նրանք բարձր պահեցին Իրանի պատիվը»․ նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներինՀՀ գլխավոր դատախազությունը Փաշինյանի գործողությունները համարում է անեծք. Մալխասյան«Իրանը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը»․ Ասադ Հասան ալ-ՇիբանիԿրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովինԻրականացվել է Բեյրութ-Երեւան 5 չվերթ, ՀՀ են ժամանել Սիրիայի մոտ 100 քաղաքացի. ՀԿԽԸ-ից մանրամասնում ենԿրոնական խորհրդանիշները վերադառնում են, հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ Դաջալը վաղուց ՀՀ-ում է․ քաղաքագետՀայաստանի և Ռուսաստանի հավաքականները հնարավոր է ընկերական խաղ անցկացնեն«Ինտերի» նախագահը` ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին Ֆաշիզմի դեմ դրոշակակիրն այսօր Ռուսաստանն է, մենք պետք է լինենք նրա կողքին այս պայքարում. ՂազարյանՓաշինյանը շտապեց ցավակցել ադրբեջանցիներինԱլիևը, AZAL ինքնաթիռի կործանման պատճառով, Ռուսաստանից վերադառնում է ԲաքուՄեր ազգի առջեւ կանգնած է լինել-չլինելու հարց, քվեարկե՛նք լինելու օգտին. Գյուլնարա Ալեքսանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top