Երկար դադարից հետո՝ Մայքլ Քոթանջյանն իր երկրպագուների համար անակնկալ ունի
Մշակութային«Շնորհավոր քո նոր տարին»․ այսպես է կոչվում Մայքլ Քոթանջյանի նոր երգը, որի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 25-ին՝ մի շարք կայքերով։ Երկար դադարից եւ դեպրեսիաներից հետո՝ հասկանալով, որ նորից կյանք վերադառնալու միջոցը դա երաժշտությունն ու արվեստն է, երգչի մոտ ցանկություն առաջացավ կատարել մի երգ, որը կնվիրվեր թե՛ մեծերին եւ թե՛ փոքրերին։
Երգը հեղինակային չէ, բայց ամբողջությամբ արտահայտում է երգչի ներաշխարհն ու էմոցիաները։ Տեսահոլովակում նկարահանվել են երկու հայ բլոգերներ, որոնք ըստ Միքայել Քոթանջյանի շատ կարեւոր աշխատանք են կատարում մեր հասարակության համար՝ փոխանցելով դրականն ու բարին եւ հոգ տանում քաղաքի մաքրությանն ու գեղեցկությանը։
Տեսահոլովակը նկարահանվել է Հարապետության հրապարակում։ Երաժշտության հեղինակը՝ Ronald Miller եւ Bryan Wells-ն են, բառերի հեղինակը՝ Ռուբեն Հախվերդյանը: Երգը ստեղծվել է կես դար առաջ եւ աշխարհին ճանաչվել է Stevie Wonder-ի կատարմամբ։
Տեսահոլովակի պրեմիերա-փակ ցուցադրությունը կկայան դեկտեմբերի 24-ին ԱրՀվեստանոցում (Պարոնյան 16/2)։ Միքայել Քոթանջյանի մեծ ցանկությունն է, որ նոր տարին սկսենք մեր շուրջը բարություն սփռելով եւ իրար դրական էմոցիաներ պարգեւելով։