Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին
ՀասարակությունԴեկտեմբերի 19-22–ը Վիետնամում գտնվում էր ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության Ռազմաարդյունաբերական կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ասատրյանի գլխավորությամբ։ Հայտնում են Վիետնամում, Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում Հայաստանի դեսպանությունից:
Այցի շրջանակներում պատվիրակությունը մասնակցեց Հանոյում այդ օրերին կազմակերպված Vietnam Defence Expo-2024 2-րդ միջազգային ցուցահանդեսին, Վիետնամի Ժողովրդական Բանակի ստեղծման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև ունեցավ մի շարք հանդիպումներ Վիետնամի պաշտպանության նախարարության և պաշտպանական արդյունաբերության համալիրի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։