Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար
ՄիջազգայինԳերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է մի քանի տարվա ընթացքում հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա։ Այս մասին գրում է dw.com-ը:
«Եթե մենք անտեսենք սպառնալիքը միայն այն պատճառով, որ դա մեզ անհարմարություն է պատճառում, սպառնալիքը դրանից չի փոքրանա, այլ միայն կաճի», - նախազգուշացրել է նա Funke մեդիա խմբին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը՝ դեկտեմբերի 22-ին:
Պիստորիուսի խոսքով՝ այս պահին Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի վրա ռազմական հարձակում չի սպասվում։ Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, թր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետևողականորեն տեղափոխել է իր երկրի տնտեսությունը պատերազմական հիմքի վրա. այժմ Ռուսաստանը մի քանի ամսում ավելի շատ զենք և զինամթերք է արտադրում, քան ԵՄ բոլոր երկրները միասին վերցրած մեկ տարվա ընթացքում։
«Մինչև 2029 կամ 2030 թվականները Պուտինը կարող է այնքան ուժեղացնել իր բանակը, որ Ռուսաստանն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին: Մենք պետք է պատրաստ լինենք այն փաստին, որ առաջիկա տարիներին Պուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի համախմբվածությունը՝ ներխուժելով դաշինքի այս կամ այն տարածք»,- կարծում է Պիստորիուսը։