Հուսիթինե՞րն են խոցել են ամերիկյան կործանիչը, ինչո՞վ
ՄիջազգայինԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, որ Կարմիր ծովում ամերիկացիների ռազմանավը սխալմամբ ոչնչացրել է սեփական F18 ինքնաթիռը, որը վերադառնում էր մարտական առաջադրանքից: Նման խոստովանությունն ի սկզբանե տարօրինակ էր մի քանի իմաստով: Նախ` ամերիկացիների մոտ գործում է «յուրային-օտար» կողմնորոշման համակարգը, որը նվազագույնի է հասցնում նման սխալի հավանականությունը: Երկրորդը. ամերիկյան ավիացիան գրոհում էր հուսիթներին, որոնք ավիացիա չունե: Այսիքն, օդում բացառապես ամերիկյան ինքնաթիռներ էին, որի պարագայում ծովային ՀՕՊ համակարգը պարզապես գործելու առիթ չուներ: Վերջապես, եթե անգամ տողի է ունեցել ամենաքիչ հավանականը` ամերիկյան ռազմանավը հրթիռ է արձակել սեփական ինքնաթիռի վրա, ապա դրա մասին տեղեկատվությունը ամերիկացիները հազիվ թե տարածոին, դեռ մի բան էլ` սեփական սխալի հետեւանք ներկայացնեին/ դեպքը կմատնվեր լռության եւ վերջ:
Եվ ահա, Եմենի Անսարուլլա խմբավորման բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամմադ Ալի ալ-Հութին հանդես եկավ տարօրինակ հայտարարությամբ. «ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը չի բացահայտի իրականությունը խոցված ամերիկյան ինքնաթիռի մասին»։ Միանգամայն թափանցիկ ակնարկ, որ ամերիկյան ինքնաթիռը խոցվել է տարածաշրջանային այլ ուժի, ենթադրաբար` հուսիթների կողմից: Եթե այդպես է, դա այն փաստն է, որը ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը ոչ մի դեպքում չի ցանկանա ընդունել` անգամ մեղքն իր վրա վերցնելու գնով: Խոստովանել դա կնշանակի խոստովանել, որ հուսեիթները չգիտես որտեղից ձեռք են բերել այն կարգի ՀՕՊ համակարգ, որն ի զորու է խոցել ամերիկյան ժամանակակից ինքնաթիռները: Նման համակարգեր ունեցող երկրների թիվն աշխարհում խիստ սահմանափակ է, եւ շատ ավելի սահմանափակ նրանց թիվը, ովքեր ոչ միայն ունեն, այլ կարող են տալ հուսիթներին: Թելն ուր է տանում, հասկանալի է: Իսկ դա խոստովանելով, Վաշինգտոնը շատ բարդ իրավիճակում կհայտնվի: