Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ․ կան զոհեր (տեսանյութ)
Միջազգայինhttps://www.facebook.com/share/v/18CoEDvmgc/
Թուրքիայի առողջապահության նախարարության ուղղաթիռը երկրի հարավում գտնվող Մուղլա նահանգում մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ ուղղաթիռը բախվել է շենքի վերջին հարկին, ապա ընկել հիվանդանոցի բակում։
IHA գործակալության տվյալներով՝ աղետի հետևանքով չորս մարդ է զոհվել՝ օդաչուն և երեք բուժաշխատող։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատ
վել։